Սեր ու երևակայություն․ 37-ամյա մանկավարժը՝ կարանտինի օրերին բալիկների ծննդյան օրը տոն դարձնելու մասին - RadioVan.fm

Онлайн

Սեր ու երևակայություն․ 37-ամյա մանկավարժը՝ կարանտինի օրերին բալիկների ծննդյան օրը տոն դարձնելու մասին  

2020-08-03 19:33 , Общество, 2192

Սեր ու երևակայություն․ 37-ամյա մանկավարժը՝ կարանտինի օրերին բալիկների ծննդյան օրը տոն դարձնելու մասին

Արդեն 3 տարի է, Սուսաննա-Կարեն զույգի կյանքն իր ներկայությամբ գունավորել է նրանց դստրիկը՝ փոքրիկ Վիոլան։

Զույգը 10-ամյա համատեղ կյանքի ընթացքում երբեք չի կորցրել հույսը և հավատը՝ օջախը մանկան ճիչով լցնելու ու «հայր» և «մայր» կոչումներին արժանանալու։

Սուրբ Երուսաղեմ, Սուրբ Հովհաննես․ բոլոր սրբավայրերում Սուսաննայի՝ առ Աստված հնչեցրած ցանկությունը մայրանալն է եղել, որը հրաշքի ուժով իրագործվել է 2017-ին։

«Հիմա ես ապրում եմ, շնչում,ուրախանում, շրջագայում այդ իմ երկար սպասված հրաշքի հետ ու, կարծես, լրացել է այն դատարկ տեղը, որը 10 տարի զգացել եմ լուռ, առանց տրտնջալու, առանց չարանալու»,-ասում է կենսուրախ Սուսաննան՝ մայրական բերկրանքին հեշտությամբ արժանացած կանանց հորդորելով չսպանել, չվաճառել սեփական բալիկներին։

Այսօր մասնագիտությամբ մանկավարժ Սուսաննան իր վառ երևակայության ու ստեղծագործ մտքի թռիչքի համադրությամբ ի կատար է ածում դստրիկի ամենախենթ ու գունեղ ցանկությունները, որի իրագործմանը մասնակից է դարձնում նաև ամուսնուն, ընկերներին։

Օրերս լրացավ զույգի դստեր 3-ամյակը և, արտակարգ դրության պայմաններում, անգամ, զույգը հնարավոր ամենն արել է բալիկի օրը տոնի վերածելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть