Սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետ՝ նրան նետել աղբանոցը․ 31-ամյա մայրը ձերբակալված է - RadioVan.fm

Онлайн

Սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետ՝ նրան նետել աղբանոցը․ 31-ամյա մայրը ձերբակալված է

2020-07-30 14:38 , Право, 1549

Սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետ՝ նրան նետել աղբանոցը․ 31-ամյա մայրը ձերբակալված է

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ նախօրեին՝ հուլիսի 29-ին, ժամը 22:45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կին:

«Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա և լսելով վերջինիս ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետև երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվելէ նորածնի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ»,-մանրամասնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ կինը ձերբակալվել է՝ իր նորածնին սպանելու կասկածանքով:

Ի հավելումն նշվում է, որ նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձիք: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть