Սահմանապահ բնակիչները, ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր․ մարզպետ - RadioVan.fm

Онлайн

Սահմանապահ բնակիչները, ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր․ մարզպետ

2020-08-03 16:39 , Общество, 1238

Սահմանապահ բնակիչները, ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր․ մարզպետ

Սահմանապահ բնակիչները, ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ․ վստահեցնում է հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ այցելած Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա տեղեկացնում է, որ հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, նաև մեկնարկել է Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները։

«Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ»,-գրել է մարզպետը՝ նշելով, որ շատ ոգևորված և հպարտ է մեր սահմանապահ բնակիչներով։

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հակառակորդի կողմից հուլիսյան սրացումների հետևանքով Տավուշին 150 մլն դրամի վնաս է հասցվել150 մլն դրամի վնաս է հասցվել։ ՀՀ կառավարությունը վերականգնման աշխատանքների համար առայժմ 25 մլն դրամ է հատկացրել։

Лента

Рекомендуем посмотреть