ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելափակման հարցը - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելափակման հարցը

2020-07-15 18:28 , Политика, 968

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելափակման հարցը

Առաջիկա օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումն արգելափակելու հարցը:

«Քանի որ Ադրբեջանը էսկալացիայի է տանում իր անդրսահմանային հարձակումը, այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն կտան դիմակայել և զսպել Ալիևի ագրեսիան»,-ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ նշել է կառույցի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Տեղեկացվում է, որ փոփոխությունների, որոնք առաջարկվել են կոնգրեսականներ Բրեդ Շերմանի, Ֆրենկ Փալոնի կողմից, քվեարկությունները տեղի կունենան հուլիսի 20-ին։

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը սահմանային լարվածության այս օրերին իր աջակցությունն էր հայտնել Հայաստանին՝ Twitter-ում գրելով.

«Ադրբեջանը հերթական անգամ փորձում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ ուղղված հռետորաբանության կիրառումը մեկ այլ հակամարտություն հրահրելու ջանքերի մի մասն է»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть