«Ուկրաինա, մի´ աջակցիր ագրեսորին». դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Երևանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց - RadioVan.fm

Онлайн

«Ուկրաինա, մի´ աջակցիր ագրեսորին». դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Երևանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց

2020-07-15 18:13 , Политика, 1168

«Ուկրաինա, մի´ աջակցիր ագրեսորին». դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Երևանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց

«Ուկրաինա, մի´ սադրիր, մի´ աջակցիր ագրեսորին». այս կոչով այսօր Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան դիմաց:

Պատճառը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածության առնչությամբ Ուկրաինայի տարածած հայտարարությունն է:

Հիշեցնենք՝ Ուկրաինայի արտգործնախարարությունը հուլիսի 13-ին տարածած հայտարարությունում մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ, որի արդյունքում, ըստ գերատեսչության, «հրետանային հրետակոծումներ են տեղի ունեցել հուլիսի 12-ին՝ Թովուզի ուղղությամբ»։ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել էր, որ հանդես է գալիս իրավիճակի քաղաքական կարգավորման օգտին՝ «միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա»:

«Ուկրաինան տարածեց մի հաղորդագրություն, որը տարածաշրջանում սրում է իրավիճակը: Ուկրաինայի տարածած հայտարարությունը ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին, այդ հայտարարությունը միակողմանի էր՝ ի օգուտ ագրեսոր Ադրբեջանի»,-ասել է ակցիայի մասնակից ՀՅԴ ուսանողական միության անդամ Գոռ Սարգսյանը՝ նշելով, որ եկել ենդեսպանության փոխացեն նրանց եփած ճաշը:

Ակցիայի մասնակիցներն, ապա, տարաներից բորշ են «նետել» ուկրաինական դրոշի, դեսպանության շենքի վրա:

Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում:

Հավելենք՝ Ուկրաինայի արտգործնախարարության վերոնշյալ հայտարարության առնչությամբ նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարարություն էր հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան։ Դեսպանին, միաժամանակ, փոխանցվել է տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть