Հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված անօդաչուների թիվը հասնում է 10-ի, մեկը՝ 30 միլիոն դոլարանոց է - RadioVan.fm

Онлайн

Հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված անօդաչուների թիվը հասնում է 10-ի, մեկը՝ 30 միլիոն դոլարանոց է

2020-07-14 23:06 , Общество, 1996

Հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված անօդաչուների թիվը հասնում է 10-ի, մեկը՝ 30 միլիոն դոլարանոց է

Հայկական Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) թիվը մոտենում է 10-ի: Այդ մասին սահմանին տիրող ընթացիկ վիճակի վերաբերյալ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթացող առաջին ճեպազրույցում ասաց ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամլո նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վաղն ավելի ստույգ կասեմ թիվը։ Հուլիսի 12-ից սկսած՝ մինչև այսօր ներառյալ, այդ թիվը մոտենում է 10-ի»,-նշեց նա:

Այսօր, հիշեցնենք, ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հայաստանի Զինված ուժերի կողմից ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցման տեսանյութը։

Ինչպես գրել էր «Ռազմինֆո»-ն, սա շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մարտավարական խոշոր անօդաչու սարքի՝ աշխարհում առաջին հայտնի խոցումն է:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը, ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին։

Ինչ վերաբերվում սահմանին այս պահին տիրող իրավիճակին՝ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ 18:00-ից սկսած իրավիճակը համեմատաբար հանգիստ է, շատ քիչ կրակոցներ կան, կա լարվածության նվազում: Կան վիրավորներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

Մանրամասները տեսանյութում:

Հավելենք, որ այսօր երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության (ՊՆ) և Զինված ուժերի (ԶՈւ) ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Նշվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть