Իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո. Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈւ ղեկավարների հետ - RadioVan.fm

Онлайн

Իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո. Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈւ ղեկավարների հետ

2020-07-14 23:04 , Политика, 1525

Իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո. Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈւ ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության (ՊՆ) և Զինված ուժերի (ԶՈւ) ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:

Վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության փոխանցմամբ՝ ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերը:

Ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի համարժեք գործողությունները:

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:

Лента

Рекомендуем посмотреть