Պարետը ոստիկանությանը կոչ արեց չտուգանել բնության մեջ առանց դիմակի ոչ մեծ խմբով զբոսնող քաղաքացիներին - RadioVan.fm

Онлайн

Պարետը ոստիկանությանը կոչ արեց չտուգանել բնության մեջ առանց դիմակի ոչ մեծ խմբով զբոսնող քաղաքացիներին

2020-07-13 17:53 , Политика, 1589

Պարետը ոստիկանությանը կոչ արեց չտուգանել բնության մեջ առանց դիմակի ոչ մեծ խմբով զբոսնող քաղաքացիներին

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կոչ է անում ոստիկանությանը զերծ մնալ բնության մեջ առանց դիմակի ոչ մեծ խմբով զբոսնող քաղաքացիներին տուգանելուց:

Այդ մասին այսօր խորհրդարանում, արտակարգ դրության ռեժիմի ժամկետների երկարաձգման մասին նախագծի քննարկմանը, ասաց Ավինյանը՝ արձագանքելով խնդրի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հնչեցրած հարցին:

«Սա արդեն վերածվում է քաղաքացիներին տուգանելու և ոչ թե առողջապահության համար պայքարի»,-մասնավորապես ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ բարձրաձայնելով դիմակ չկերելու դեպքում բնության գրկում քաղաքացիներին տուգանելու խնդրի մասին:

«Եթե խոսքը ոչ մեծաքանակ անձանց մասին է՝ միանշանակ համաձայն եմ, որ նրանք մեր առաջնային թիրախը չեն, ոստիկանությանը պետք է խնդրեմ և կոչ անեմ, որ հնարավորինս նմանատիպ մոտեցումից զերծ մնան»,-արձագանքեց Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման հիմքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բոլոր բաց տարածքներում նախկին՝ դիմակի առկայության պահանջի փոխարեն՝ հունիսի 4-ից պարտադիր է նաև դրա կրումը, այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթը և բերանը: Դիմակի կրման կաննոնները խախտողները ենթարկվում են վարչական պատասխանատվության, սահմանված տուգանքը՝ 10 հազար դրամ է:

Կառավարությունն առաջարկում է երկրում մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով` մինչև օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Ազգային ժողովը 14:00-ին հրավիրված հատուկ նիստում քննարկեց և ընդունեց որոշման նախագիծը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть