Գերմանացի բժիշկների պատվիրակությունը ուղևորվել է Հայաստան. #COVID_19 - RadioVan.fm

Онлайн

Գերմանացի բժիշկների պատվիրակությունը ուղևորվել է Հայաստան. #COVID_19

2020-07-13 16:30 , Политика, 1087

Գերմանացի բժիշկների պատվիրակությունը ուղևորվել է Հայաստան. #COVID_19

Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան

Երկշաբաթյա հումանիտար առաքելությամբ այսօր՝ հուլիսի 13-ին, Հայաստան է ուղևորվել գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների պատվիրակությունը:

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «#ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «#Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

Դեսպանությունից հավելում են, որ Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին #COVID19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ի թիվս Ֆրանսիայի, Լիտվայի, Ռուսաստանի և Իտալիայի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի բժիշկներին օգնության ձեռք կմեկնի նաև Գերմանիան:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть