«Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել յուրաքանչյուր ստեղծագործ կոլեկտիվի համար»․ թատերական գործիչները կդիմեն նախարարին - RadioVan.fm

Онлайн

«Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել յուրաքանչյուր ստեղծագործ կոլեկտիվի համար»․ թատերական գործիչները կդիմեն նախարարին

2020-07-09 18:00 , Культура, Шоу бизнес, 1380

«Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել յուրաքանչյուր ստեղծագործ կոլեկտիվի համար»․ թատերական գործիչները կդիմեն նախարարին

«Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել յուրաքանչյուր ստեղծագործ կոլեկտիվի համար: Ուստի պետք է վիճակից ինչ-որ ձևով դուրս գալու միջոցներ ձեռնարկել»,-մտահոգությունը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բացօթյա տարածքում տեղի ունեցած Հայաստանի թատերական գործիչների միության վարչության (ՀԹԳՄ) նիստում ասել է միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

Նա շեշտել է, որ երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում թատրոններն, անշուշտ,իրականացրել են առցանց հեռարձակումներ, հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ փորձելով պահել կապը հանդիսատեսի հետ, բայց թատրոնը կենդանի արվեստ է և կարող է գոյատևել բացառապես հանդիսատեսի հետ կենդանի հաղորդակցմամբ:

Նիստին ելույթ են ունեցել հայաստանյան մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, տնօրեներ։

«Որոշվել է ՀԹԳՄ նախագահության անունից նամակ-առաջարկով դիմել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, խնդրելով վերջինիս միջնորդությունը պարետատուն՝ թատրոնների ստեղծագործական աշխատանքները, պարետատան կողմից սահմանված անվտանգության բոլոր նորմերը պահպանելով, վերսկսելու համար»,-տեղեկանում ենք ՀԹԳՄ ֆեյսբուքյան էջից։

Նշենք՝ հաշվի առնելով, որ hանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, հայաստանյան իշխանությունները դիտարկում են երկրում մարտի 16-ից հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված (երկարաձգվել է արդեն 3 անգամ) արտակարգ դրության ժամկետը կրկին երակարաձգելու հարցը։

Հայաստանում հուլիսի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 30 346 է, որից 18 000-ը ապաքինված,535-ը ՝ մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ կորոնավիրուսոց հիվանդ ևս 170մարդ մահացել է այլ հիվանդությունների հետևանոքով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть