Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ անգամ կերկարաձգվի - RadioVan.fm

Онлайн

Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ անգամ կերկարաձգվի

2020-07-07 13:34 , Политика, 1212

Արտակարգ  դրության ժամկետը ևս մեկ անգամ կերկարաձգվի

Հայաստանյան իշխանությունները դիտարկում են երկրում մարտի 16-ից հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված (երկարաձգվել է արդեն 3 անգամ) արտակարգ դրության ժամկետը կրկին երակարաձգելու մասին։

Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր, և «այն պահին, երբ տեսնեն, որ առողջապահական համակարգը չի կարողանում այլևս, ի վիճակի չէ թեկուզ ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, այլ ելք չեն ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմի և ընդհակառակը` ավելի խիստ սահմանափակումներ կիրառել` այս իրավիճակը հաղթահարելու համար»։

Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նշելով, որ հասկանում են, որ չեն կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել, այդուամենայնիվ, ընդգծել է, որ ամեն ինչ տանում է նրան, որ առաջիկայում առնվազն մեկ ևս անգամ արտակարգ դրությունը կերկարացնեն:

Վարչապետը նշել է, որ իրավիճակի վերաբերյալ ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը:

«Իրավիճակի հաղթահարումը տեսնում ենք նաև քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում: Պարզապես միայն վարչական մեթոդները որևէ արդյունք չեն կարող տալ: Շաբաթ օրը շրջայց եմ կատարել Ավան վարչական շրջանում, դիմակներ եմ բաժանել: Կարող եմ ասել, որ հիմնական խնդիրն այն է, որ քաղաքացիները չեն հավատում անհատական վարքի փոփոխության ազդեցությանն իրավիճակի վրա: Ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ իրենց շրջապատում չէին արձանագրել վարակի դեպք և սա էլ ավելի բարդացնում է մեր խնդիրը: Ճիշտ վարվելակերպը ոչ թե այն է, որ սպասենք առնչվենք այդ դեպքերի հետ, այլ ի գիտություն ընդունենք վարակի վերաբերյալ առկա տեղեկատվությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է շարունակել քաջալերել քաղաքացիներին, որ պահպանեն անվտանգության կանոնները, կրեն դիմակ ամենուր, պահպանեն սոցիալական հեռավորություն:

Այս և պարետատան նիստից այլ մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть