Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը։
Այդ մասին քաղաքացիներին իրազեկում են ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, կորոնավիրուսային հիվանդության տարածման հիմքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, հունիսի 17-ից քաղաքացիները բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պետք է ոչ միայն կրեն դիմակներ, այլև՝ պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես հստակեցրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հնարավոր խախտման պարագայում վարչական վարույթ սկսելու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Հավելենք նաև, որ կառավարությունը դիտարկում է հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը ևս 1 ամսով երկարաձգելու հարցը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը