Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որում քննարկվում է Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով` մինչև հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով, երկարաձգելու վերաբերյալ հարցը:
Հիշեցնենք՝ որոշումն ընդունվել էր կառավարության արտահերթ նիստում, որի ընթացքում նշվել է, որ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, hանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը:
Խորհրդարանի հատուկ նիստին հետևեք ուղիղ հեռարձակմամբ: