Համացանցում այսօր առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը - RadioVan.fm

Онлайн

Համացանցում այսօր առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը

2020-07-06 14:40 , КнигоМан, 1644

Համացանցում այսօր առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը

Համացանցում առաջին անգամ կներկայացվի գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը։ Այն իրականություն է դառնում «Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում իրականացվող ծրագրի շրջանակում։

«Մ. Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է. առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով:

Այն ունի հետևյալ կառուցվածքը.

Չափածո և արձակ գեղարվեստական գործեր

Գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածներ, մատենախոսություններ, ուսումնասիրություններ

«Հիշատակարան» (1859-1860)

Հրապարակախոսական, գրաքննադատական և գիտական աշխատություններ

Նամակներ և զանազան գրություններ

Գրառումներ, նշումներ, նկատողություններ, քննիչ հանձնաժողովի նյութեր և այլ վավերագրեր

Նալբանդյանագիտություն»,-մանրամասնում են կրթամշակությանին գերատեսչությունից։

Ի դեպ՝ այսօր նախանշված շնորհանդեսն առցանց է կայանալու՝ ժամը 15:00-ին:

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով՝

https://us02web.zoom.us/j/2238712644 (ID: 2238712644):

Лента

Рекомендуем посмотреть