Երևանում դիմակ բաժանելու կետեր են ստեղծվել, մարզերում ևս սպասվում է - RadioVan.fm

Онлайн

Երևանում դիմակ բաժանելու կետեր են ստեղծվել, մարզերում ևս սպասվում է

2020-07-06 13:52 , Общество, 1280

Երևանում դիմակ բաժանելու կետեր են ստեղծվել, մարզերում ևս սպասվում է

«ՀՀ վարչապետի աշխատակազմի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երևանում հայտնվել են այսպիսի կետեր՝ որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում և ներկայացնում հակահամաճարակային կանոնները»,-այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ մայրաքաղաքում այս պահին այդպիսի 36 կետ է գործում։ Վարչապետի վստահեցմամբ՝ շուտով նման կետեր կսկսեն գործել նաև մարզերում։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման հիմքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բոլոր բաց տարածքներում նախկին՝ դիմակի առկայության պահանջի փոխարեն՝ հունիսի 4-ից պարտադիր է նաև դրա կրումը, այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթը և բերանը: Հունիսի 17-ից քաղաքացիները բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պետք է ոչ միայն կրեն դիմակներ, այլև՝ պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ՝ հնարավոր խախտման պարագայում վարչական վարույթ սկսելու գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով։ Պահանջը խախտողները ենթարկվում են վարչական պատասխանատվության, սահմանված տուգանքը՝ 10 հազար դրամ է:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть