Լոնդոնում ուսանող երկու հայազգի եղբայրները՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, միացել են Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին։
Waldheim-international-ի հայաստանյան ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ եղբայրնեն այսօր Հայաստան են ուղարկել իրենց պատրաստած դիմակների խմբաքանակը՝ շուրջ 30 000: Դրանք Հայաստանում կլինեն 10 օրվա ընթացքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդնում կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին միանալու նպատակով Համսերսմիթ քաղաքի Latymer-ի բարձրագույն դպրոցի նախկին սան, Augment Bionics ստարտափի տեխնիկական ղեկավար 22-ամյա գիտնական Գեորգի Ձավարյանն իր նախկին դպրոցում 3D սարքավորումների միջոցով դիմակի արտադրություն է սկսել, որին միացել է նաև եղբայրը՝ Ալեքսանդրը, որը լոնդոնյան դպրոցի ուսանող է, Latymer- ի բարձրագույն դպրոցի նախկին սան՝ 19-ամյա Ֆինլեյ Ուայթը։ Երիտասարդները սկզբում դիմակները տպել են դպրոցի 3D տպիչներով, այնուհետև քրաուդֆանդինգի շնորհիվ հայթայթած միջոներով՝ ստեղծել դիմակների սերիական արտադրության սարքավորում։
Տղաներն իրենց պատրաստած պաշտպանիչ դիմակներն անվճար ուղարկել են Ուելսի հիվանդանոցներից մեկին, պատվերներ կան Լոնդոնի, Լիվերպուլի և Շոտլանդիայի հիվանդանոցներից։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը