Երկու հայ ուսանողներ՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, Լոնդնում միացել են կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին. Լոնդոնի արևմուտքում գտնվող Համսերսմիթ քաղաքի Latymer-ի բարձրագույն դպրոցի նախկին սան, Augment Bionics ստարտափի տեխնիկական ղեկավար, 22-ամյա գիտնական Գեորգի Ձավարյանը՝ տեսնելով, որ պաշտպանիչ դիմակների պակաս կա, որոշում է իր նախկին դպրոցում 3D սարքավորումների միջոցով զբաղվել դրանց արտադրությամբ։ Նախաձեռնությանը միանում է նաև եղբայրը՝ Ալեքսանդրին, որը լոնդոնյան դպրոցի ուսանող է։ Նրանց է միանում նաև Latymer-ի բարձրագույն դպրոցի նախկին սան՝ 19-ամյա Ֆինլեյ Ուայթը։
«Նրանք իրենց ընկերոջ՝ Ֆինլեյ Ուայթի հետ իրենց դպրոցը վերածել են ժամանակավոր արտադրամասի և պաշտպանիչ դիմակներ են արտադրում՝ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործում օգնելու համար։ Նրանք օգտագործում են իրենց դպրոցի 3D տպիչները՝ առողջապահության ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ դիմակներ ստեղծելու համար»,-մանրամասնում են Waldheim-international-ի հայաստանյան ներկայացուցչությունից՝ նշելով, որ դիմակները նրանք տրամադրում են անվճար՝ զուգահեռ զբաղվելով գումար հայթայթելով, որպեսզի կարողանան հոգալ հումքի և վճարման ծախսերը։
Նախորդ շաբաթ մեկնարկած աշխատանքների արդյունքում պատրաստված 90 դիմակները ուղարկվել են Ուելսի հիվանդանոցներից մեկին։ Տղաները ևս 500 դիմակի պատվեր ունեն Լոնդոնի, Լիվերպուլի և Շոտլանդիայի հիվանդանոցներից։
Երիտասարդների գործունեությանն անդրադարձել են բրիտանական առաջատար ԶԼՄ-ները՝ Sky News-ն ու BBC-ն։
Sky News-ի անդրադարձը՝ տեսանյութում։