Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի պատրաստման համար պետբյուջեից 60 միլիոն դրամ կհատկացվի - RadioVan.fm

Онлайн

Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի պատրաստման համար պետբյուջեից 60 միլիոն դրամ կհատկացվի

2020-07-02 19:05 , Общество, 1491

Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի պատրաստման համար պետբյուջեից 60 միլիոն դրամ կհատկացվի

ՀՀ կառավարությունը շուրջ 60 միլիոն 14 հազար դրամ կհատկացնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին՝ Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի պատրաստման և տեղադրման համար:

Որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում:

Պետական բյուջեից շուրջ 1,9 միլիարդ դրամ էլ կհատկացվի կրթության և մշակույթի ոլորտի շինությունների և հաստատությունների կապիտալ տարբեր ծախսերի համար:

Հիշեցնենք՝ դեռ 2019-ի օգոստոսին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու համար տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից 3 մլն 281 հազար դրամ էր հատկացրել։ Նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել էր, որ ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի ներկայացրած նախահաշվի՝ հուշարձանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 54,2 մլն դրամ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть