ՀՀ-ում կորոնավարակակիրներից 502-ը ծանր, 113-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են, ևս 40 մարդ շնչում է սարքի օգնությամբ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում կորոնավարակակիրներից 502-ը ծանր, 113-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են, ևս 40 մարդ շնչում է սարքի օգնությամբ

2020-06-25 14:15 , Общество, 1186

ՀՀ-ում կորոնավարակակիրներից 502-ը ծանր, 113-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են, ևս 40 մարդ շնչում է սարքի օգնությամբ

Նախորդ օրվա ընթացքում գրանցվել է վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք՝ կատարված 2336 հետազոտությունից. ՀՀ կառավարության այսօրվա նիստում վերջին օրվա վիճակագրությունը ներկայացնելիս ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ բարվոք վիճակ է պացիենտների հոսպիտալացման առումով:

«Առավոտյան 9:00-ի դրությամբ ընդամենը 51 քաղաքացի կարիք ունի տեղափոխվելու կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, որոնցից 2-ն են գտնվում տանը, 49-ը գտնվում են այլ հիվանդանոցներում»,-ասաց նախարարը՝ շեշտելով, որ բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մահճակալային ֆոնդի զբաղվածության առումով մի քանի ազատ տեղեր կան, թեև բուժման կարիք ունեցող և բուժում չստացող քաղաքացի չունենք:

Նախարարի գնահատմամբ՝ կայուն է ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը, այն տատանվում է 600-ի շրջանակում:

«Ունենք 502 ծանր, 113՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ, 40 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին»,-մանրամասնեց Արսեն Թորոսյանը:

Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 22 488 է, որից 11 335-ը ապաքինված, 528-ը՝ մահվան ելքով, փաստացի բուժվում է 10 625-ը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть