Մոսկովյան շքերթում 75 հոգանոց հայկական զորախմբի քայլքը նախարար Տոնոյանը բարձր է գնահատել - RadioVan.fm

Онлайн

Մոսկովյան շքերթում 75 հոգանոց հայկական զորախմբի քայլքը նախարար Տոնոյանը բարձր է գնահատել  

2020-06-24 17:28 , Общество, 1422

Մոսկովյան շքերթում 75 հոգանոց հայկական զորախմբի քայլքը նախարար Տոնոյանը բարձր է գնահատել

«75 սպա ու զինվոր գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ այսօր անցել են Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին, նաև ներկայացնելով ներկայիս հայկական պետության զինված ուժերի պատրաստվածությունը»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ում փոխանցմամբ՝ նախարար Դավիթ Տոնոյանը մեր զինծառայողների քայլքը բարձր է գնահատել։ Նա նշել է, որ մասնակիցներն իրենց խնդիրը կատարեցին պատվով և պատշաճ մակարդակով:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Մոսկվայի Կարմիր Հրապարակում կայացել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը, որին Հայաստանը ներկայացրած 75 հոգուց բաղկացած զորախումբը ծածանել է Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները:

Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը, հիշեցնենք, կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24-ը։

Лента

Рекомендуем посмотреть