Սանավիացիոն ուղղաթիռը Երևան է հասցրել երկրորդ հարկից ցած ընկած 5-ամյա գորիսեցուն․ բալիկը վերակենդանացման բաժանմունքում է - RadioVan.fm

Онлайн

Սանավիացիոն ուղղաթիռը Երևան է հասցրել երկրորդ հարկից ցած ընկած 5-ամյա գորիսեցուն․ բալիկը վերակենդանացման բաժանմունքում է

2020-06-17 18:36 , Общество, 1308

Սանավիացիոն ուղղաթիռը Երևան է հասցրել երկրորդ հարկից ցած ընկած 5-ամյա գորիսեցուն․ բալիկը վերակենդանացման բաժանմունքում է

Սանավիացիոն ուղղաթիռով այսօր Գորիսից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել երկրորդ հարկից ցած ընկած 5-ամյա երեխա։

«Երեխան նախ տեղափոխվել է Գորիսի բկ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր»,-մանրամասնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը՝ հավելելով, որ փոքրիկն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սանավիացիոն ծառայության ստեղծման մասին հայտարարվեց 2019-ի ապրիլի 7-ին, Հայաստանը դարձավ պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություն մատուցող ուղղաթիռ գործարկող տարածաշրջանի երկրներից առաջինը։

Սանավիացիայի ուղղաթիռն իր առաքելության շրջանակում առաջին թռիչքը կատարեց հաջորդ իսկ օրը՝ 2019-ի ապրիլի 8-ին՝ հանրապետության հեռավոր մարզից Երևան հասցնելով վթարի հետևաքով բազմակի վնասվածքներ ստացած 13-ամյա երեխային։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть