400 հավելյալ մահճակալ՝ կորոնավիրուսով վարակվածների համար. բուժվողների թիվը ներկայում 9 298 է - RadioVan.fm

Онлайн

400 հավելյալ մահճակալ՝ կորոնավիրուսով վարակվածների համար. բուժվողների թիվը ներկայում 9 298 է

2020-06-14 21:37 , Общество, 1554

400 հավելյալ մահճակալ՝ կորոնավիրուսով վարակվածների համար. բուժվողների թիվը ներկայում 9 298 է

Դիլիջանի, Սպիտակի, Վեդու և Մարտունու բժշկական կենտրոններն այս օրերին վերապրոֆիլավորվում են՝ կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տարածած տեսանյութից տեղեկանում ենք, որ, ընդհանուր առմամբ, 400 հավելյալ մահճակալ է ծավալվել կորոնավիրուսով վարակվածների համար:

Հիշեցնեն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին նոր բուժկենտրոնների միանալու մասին ֆեսբուքյան գրառմամբ օրեր առաջ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հավելենք՝ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 663-ով՝ հունիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 16 667-ի, բուժվածներինը՝ 133-ով՝ դառնալով 6 214, արձանագրվել է մահվան ևս 5 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 269-ի: Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով հիվանդ 91 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից»:

Ինչ վերաբերվում է 5 նոր մահերին՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այդպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 298 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 82 324 թեստավորում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть