Մեր գործողություններն այսքանով չեն սահմանափակվելու. ՀՀ պատգամավորների արձագանքը՝ Հայաստան-Արցախ նոր մայրուղու կառուցմամբ մտահոգ Եվրախորհրդարանի գործընկերներին - RadioVan.fm

Онлайн

Մեր գործողություններն այսքանով չեն սահմանափակվելու. ՀՀ պատգամավորների արձագանքը՝ Հայաստան-Արցախ նոր մայրուղու կառուցմամբ մտահոգ Եվրախորհրդարանի գործընկերներին

2020-06-12 19:33 , Политика, 1541

Մեր գործողություններն այսքանով չեն սահմանափակվելու. ՀՀ պատգամավորների արձագանքը՝ Հայաստան-Արցախ նոր մայրուղու կառուցմամբ մտահոգ Եվրախորհրդարանի գործընկերներին

Հայաստան-Եվրամիություն (ԵՄ) խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամները ժամ առաջ հայտարարություն են տարածել՝ արձագանքելով Եվրոպական խորհրդարանի երեք անդամների կողմից՝ հունիսի 10-ին արված հայտարարությանը:

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդարանում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-ԵՄ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշատական զեկուցող Տրայան Բասեսկուն և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հունիսի 10-ին տարածած համատեղ հայտարարությամբ նշել են, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առաջիկայում մեկնարկելիք նոր մայրուղու կառուցման մասին որոշումն ընդունվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ, ինչը, ըստ նրանց, «կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և նրա հարակից շրջանների ապօրինի օկուպացիան»։

«Մեզ համար անընդունելի են Արցախի ինքնորոշման, արցախահայության ազատ տեղաշարժի իրավունքը կասկածի տակ առնող ու Արցախի անվտանգությանը սպառնացող ցանկացած հայտարարություն և դրանց հեղինակների հետ մեր հետագա հարաբերությունները կկառուցվեն ըստ իրենց կատարած այս կոպիտ սխալի վատթար հետևանքները չեզոքացնելու պատրաստակամության»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստան-Եվրամիություն (ԵՄ) խորհրդարանական գործընկերության կոմիտեի ղեկավար, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Ի դեպ երեկ, երբ հայտնի դարձավ Եվրախորհրդարանի 3 պատգամավորների հայտարարության մասին, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը շտապեց արձանագրել.

«Արձանագրում եմ։

Հունիսի 10-ին ընդունված և այսօր Հայաստանում բուռն արձագանքի արժանացած Եվրոպական խորհրդարանի երեք պաշտոնյաների խայտառակ հայտարարությանն ի պատասխան ՀՀ Ազգային Ժողովը պատասխանել է, արձագանքել է, անդրադարձել է ..... ԶՐՈՈՈՈՈ’’’ բառով։ ԶՐՈՈՈՈՈ’’’։

ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան եվրոպացիների գնահատականի շեշտել է ..., նախազգուշացրել է..., ընդգծել է..., հայտնել է..., հույս է արտահայտել ... ԶՐՈՈՈՈՈ’’’ մեկնաբանությամբ, ԶՐՈՈՈՈՈ՜՜՜։

Իրենց ԶՈՌՌՈՅԻ տեղը դրածները իրականում տոտալ ԶՐՈ ԵՆ։

Ձեր գրասենյակները փակեք, տեղը դիմակ բաժանող ապարատ դրեք»։

Աշոտյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում միաժամանակ տեղեկացրել էր, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն նաև ԵԺԿ անդամ է, իսկ վերոնշյալ հայտարարության հեղինակներից՝ ԵԽ երեք պաշտոնյաներից երկուսը՝ Տրայան Բասեսկուն և Զելյանա Զովկոն, ԵԽ-ում ԵԺԿ խմբակցության անդամ են, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական գրությամբ՝ նամակով, դիմել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть