«Հնարավորություն ունենք 28 օրվա ընթացքում թվերը զրոյացնենք». Փաշինյանն առաջարկում է հրաժարվել «ընդհատակյա» հարսանիքներից, զանգվածային թաղումներից - RadioVan.fm

Онлайн

«Հնարավորություն ունենք 28 օրվա ընթացքում թվերը զրոյացնենք». Փաշինյանն առաջարկում է հրաժարվել «ընդհատակյա» հարսանիքներից, զանգվածային թաղումներից

2020-06-12 19:29 , Общество, 1489

 «Հնարավորություն ունենք 28 օրվա ընթացքում թվերը զրոյացնենք». Փաշինյանն առաջարկում է հրաժարվել «ընդհատակյա» հարսանիքներից, զանգվածային թաղումներից

«Մեր ամենամեծ խնդիրն այսօր էլ շարունակում են մնալ թաղումներն ու հոգեհանգիստը, դրանք Հայաստանում նույն ձևով են տեղի ունենում ու դառնում վարակի աղբյուրներ: Ֆեյսբուքյան իմ էջում հրապարակել էի. մի մարդը հանրապետության տարբեր մասերում թաղումների է մասնակցել, վարակը իր հետ տարել է տարբեր տեղ, որի արդյունքում Ձորագյուղը փակվեց»,-Ազգային ժողովի հատուկ նիստում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի այն դիտարկմանը, թե համավարակի պայմաններում պետք է փորձենք նոր ձևով մոտենալ մեր ավանդական միջոցառումներին՝ տխուր և ուրախ:

«Էսօր թաղումներն ամենամեծ օջախներն են վարակի տարածման, էլ չեմ ասում մեր կրեատիվիզմը, որ ներմուծել ենք նոր ինստիտուտ՝ ընդհատակյա հարսանիք։ Հասկանո՞ւմ եք՝ ընդհատակյա հարսանիք, զուռնա-դհոլով ընդհատակյա հարսանիք»,-նկատեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այսօր վարքագծային փոփոխության կարիք ունեն բոլորը՝ իրենից սկսած:

«Մենք բոլորս միասին հնարավորություն ունենք 28 օրվա ընթացքում էսօրվա 600-ի փոխարեն զրոյացնենք թվերը՝ պահելով 3 կանոն՝ կրել դիմակ տնից դուրս ամենուր, պահպանել սոցիալական հեռավորություն և հաճախակի ախտահանել ձեռքերը՝ հրաժարվելով ընդհատակյա հարսանիքների, զանգվածային թաղումների ինստիտուտից»,-ասաց նա՝ հավելելով, որ խնդրի լուծման գործում անհատական պատասխանատվությունից բացի այլ բանաձև չկա:

Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ հաշվի առնելով, որ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, ինչպես նաև այն, որ hանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, ՀՀ կառավարությունն այսօր հրավիրված արտահերթ նիստում որոշում է ընդունել, որով առաջարկում է մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով` մինչև հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть