13+4 մահ, 612 նոր դեպք, 173 ապաքինված. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

13+4 մահ, 612 նոր դեպք, 173 ապաքինված. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-06-12 14:36 , Общество, 1608

13+4 մահ, 612 նոր դեպք, 173 ապաքինված. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 612-ով՝ հունիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 15 281-ի, բուժվածներինը՝ 173-ով՝ դառնալով 5 639, արձանագրվել է մահվան ևս 13 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 258-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ ևս 4 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից», նման դեպքերի թիվը 86 է:

Ինչ վերաբերվում է 13 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 298 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77 686:

Նշենք՝ հաշվի առնելով, որ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, ինչպես նաև այն, որ hանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, ՀՀ կառավարությունն այսօր հրավիրված արտահերթ նիստում որոշում է ընդունել, որով առաջարկում է մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով` մինչև հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Առաջարկը քննարկվում է Ազգային ժողովում:

Կառավարության արտահերթ նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть