«Ռուբեն Մելիքյան ջանի կես ժամանոց անհատական ակցիան Նիկոլի վախերի ռապիդ տեստ էր». Արմեն Աշոտյան - RadioVan.fm

Онлайн

«Ռուբեն Մելիքյան ջանի կես ժամանոց անհատական ակցիան Նիկոլի վախերի ռապիդ տեստ էր». Արմեն Աշոտյան

2020-06-12 17:04 , Политика, 1343

«Ռուբեն Մելիքյան ջանի կես ժամանոց անհատական ակցիան Նիկոլի վախերի ռապիդ տեստ էր». Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ այսօր իրականացրած ակցիային՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուբեն Մելիքյան ջանի կես ժամանոց անհատական ակցիան Նիկոլի վախերի ռապիդ տեստ էր և գիտափորձ, ապացուցելու համար որ արտակարգ դրության կիրառվող գործիքակազմը կապ չունի վիրուսի հետ։

Նիկոլը ժողովրդի առողջության համար չէ աշխատում, նրա թեթեւ ձեռքով երկիրս վերածվեց Պետրիի բաժակի։

Հիմա նա պայքարում է բացառապես իր իշխանությունը ճանկերով պահելու համար»:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտակարգ դրության պայմաններում խաղաղ հավաքների ազատությունը, որը շուրջ 3 ամիս է արգելված է, վերադարձնելու պահանջով այսօր կեսօրին ՀՀ Ազգային ժողովի դարպասների առջև միայնակ ակցիա իրականացնել ցանկացող «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել ոստիկանության «Արաբկիր» բաժանմունք: Հիմնավորումն այն էր, որ իրավապաշտպանը խախտել է ՀՀ կառավարության թիվ 298-Ն որոշմամբ սահմանված արտակարգ դրության ժամանակ հավաքներ անցկացնելու արգելքը և չի իրականացրել իրավապահների օրինական պահանջը:

Ի դեպ՝ մի խումբ քաղաքացիներ ի աջակցություն իրավապաշտպանի՝ հավաքվել էին Արաբկիրի ոստիկանության շենքի դիմաց, որոնցից 1 տասնյակից ավելին բերման ենթարկվեց՝ կրկին տարածքը լքելու վերաբերյալ ոստիկանության պահանջին չենթարկվելու հիմնավորմամբ:

Քիչ առաջ ոստիկանության բաժանմունքից դուրս եկած Ռուբեն Մելիքյանը, որի նկատմամբ իրավախախտման արձանագրություն է կազմվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկել էին Արաբկիրի բաժնի մոտ՝ ինձ ու «Միայնակ ակցիա» իրականացնող անձանց համերաշխություն հայտնելու։

Երբ ինձ ձերբակալումից ազատելուց հետո դուրս եկա, որ շնորհակալությություն հայտնեմ, պարզվեց՝ տասնյակ մարդկանց ձերբակալել են։

Սա խայտառակություն է։

Վերադառնում եմ Արաբկիր՝ արդեն որպես փաստաբան»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть