Վերադարձրեք քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը. իրավապաշտպանի «միայնակ ակցիան» ավարտվել է ոստիկանությունում - RadioVan.fm

Онлайн

Վերադարձրեք քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը. իրավապաշտպանի «միայնակ ակցիան» ավարտվել է ոստիկանությունում

2020-06-12 14:56 , Право, 1548

Վերադարձրեք քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը. իրավապաշտպանի «միայնակ ակցիան» ավարտվել է ոստիկանությունում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջով այսօր ՀՀ Ազգային ժողովի դարպասների առջև ակցիա է իրականացրել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Խաղաղ հավաքների անհամաչափ, հակաիրավական, հակաժողովրդավարական, հակասահմանադրական տոտալ արգելքը պահպանվում է։

Դա անհանդուրժելի է: Սա իրավապաշտպանական, ոչ թե քաղաքական ակցիա է»,-ընդգծել է Մելիքյանը՝ հղում անելով փաստին, որ կառավարությունն այսօր արտակարգ դրությունը երրորդ անգամ երկարաձգելու որոշում է կայացրել, որը խորհրդարանում պետք է քննարկվի ու քվերակության դրվի:

Ռուբեն Մելիքյանի «միայնակ ակցիան», սակայն, ընդհատվել է ՀՀ ոստիկանության գործողությունների հետևանքով: Իրավապաշտպանին բերման են ենթարկել ՀՀ կառավարության թիվ 298-Ն որոշմամբ սահմանված արտակարգ դրության ժամանակ հավաքներ անցկացնելու արգելքը խախտելու և ոստիկանության օրինական պահանջը չիրականացնելու համար:

Ոստիկանության գործողություններին հետևած Ավետիք Իշխանյանը հայտարարել է՝ որ սա հանրային հավաք չէր, սա առանձին մարդկանց բողոք էր, և ոստիկանությունը մարդկանց բերման ենթարկեց ոստիկանության անօրինական պահանջը չկատարելու համար։

Лента

Рекомендуем посмотреть