Շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ. Դաշնակցությունը՝ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

Շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ. Դաշնակցությունը՝ Փաշինյանին

2020-06-10 21:11 , Политика, 1274

Շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ. Դաշնակցությունը՝ Փաշինյանին

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի հասցեին այսօր հնչեցված արտահայտություններին և գնահատականներին:

«Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ հերթական անգամ, ի պատասխան քաղաքական խոսքի և հարցադրումների, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են փողոցային բառապաշարով գնահատականներ և արտահայտություններ:

Այո՛, Դաշնակցության մոտեցումների և սկզբունքների մեջ բան չի փոխվել:

Մենք շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ:

Ինչ վերաբերում է քաղաքական աղբանոցում հայտնվելուն, ապա ակնհայտ է, որ այս հարցում խորապես մտահոգվելու պատճառ ունի հենց օրվա իշխանությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշնակցական Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի այն դիտարկում-հարցմանը, թե Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը համարում է, թե կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերն անարդյունավետ են, սխալ կամ ուշացած՝ պահանջելով Ազգային ժողովում (ԱԺ) ճգնաժամից դուրս գալու լուծումների քննարկում ու ձախողված պաշտոնյաների նկատմամբ պատասխանատվության կիրառում. արդյո՞ք պատրաստ է կառավարությունը նման քայլերի, հայտարարել էր, թե «Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև Դաշնակցության ներկայացուցիչները այդ նույն հռետորաբանությամբ և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թ-ի ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից։

Փաշինյանը, միաժամանակ, նշել էր, թե տպավորություն ունի, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, իսկ իրենց ողջ էությունը ցուցադրածները նետվելու են ՀՀ պատմության աղբանոցը:

Лента

Рекомендуем посмотреть