Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Հակահամաճարակային հարսանիք...
Երջանկություն նորապսակներին))
Հ. Գ. Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը կատարած ամենօրյա մեծածավալ աշխատանքի համար»:
Հիշեցնենք՝ ՀՀ պարետի՝ մայիսի 3-ին ստորագրած N 63 որոշման համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներից ելնելով ՀՀ-ում արգելված է 5 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը՝ այդ թվում, հարսանիքի, ծննդյան տոնի, հոգեհանգստի և թաղման արարողությունների։
Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձանց թիվը 302 է, որից 72-ն առողջացած: Մարզում արձանագրվել է վիրուսից մահվան 4 դեպք:
Իսկ ողջ հանրապետությունում պաշտոնական վերջին տվյալների համաձայն` նոր կորոնավիրուսի (Covid-19) 14 103 հաստատված դեպք կա, բուժվածների ընդհանուր թիվը 5226 է, մահվան 227 ելք է արձանագրվել: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ ևս 77 մարդ մահացել է «այլ հիվանդություններից»:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը