ՀՀ-ում կորոնավիրուսից 1 օրում բուժվել է 775 մարդ, նախարարի խոսքով՝ դա հակահամաճարակային գործընթացի ճեղքում չէ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում կորոնավիրուսից 1 օրում բուժվել է 775 մարդ, նախարարի խոսքով՝ դա հակահամաճարակային գործընթացի ճեղքում չէ

2020-06-10 14:45 , Общество, 1548

ՀՀ-ում կորոնավիրուսից 1 օրում բուժվել է 775 մարդ, նախարարի խոսքով՝ դա հակահամաճարակային գործընթացի ճեղքում չէ

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 428-ով՝ հունիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 14 103-ի, բուժվածներինը՝ 775-ով՝ դառնալով 5226, արձանագրվել է մահվան ևս 10 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 227-ի: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ ևս 3 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից», նման դեպքերի թիվը 77 է:

Ինչ վերաբերվում է 10 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։»:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8573 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 73 156 թեստավորում:

Ի դեպ՝ կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների այսօրվա ցուցանիշը ամենաբարձրն է առայսօր գրանցվածներից, ինչի մասին նախօրեին հայտնել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պատրաստվեք վաղը բուժվածների մեծ թվին, սա, պարզապես, ռազմավարության փոփոխության արդյունք է, և ոչ թե՝ ինչ-որ ճեղքում հակահամաճարակային կամ բուժական գործընթացի»,-ընդգծել էր նախարարը:

Лента

Рекомендуем посмотреть