«Պատրաստվեք վաղը բուժվածների մեծ թվին»․ նախարարը՝ կորոնավիրուսից առողջացումների մասին - RadioVan.fm

Онлайн

«Պատրաստվեք վաղը բուժվածների մեծ թվին»․ նախարարը՝ կորոնավիրուսից առողջացումների մասին

2020-06-09 17:33 , Общество, 1595

«Պատրաստվեք վաղը բուժվածների մեծ թվին»․ նախարարը՝ կորոնավիրուսից առողջացումների մասին

«Եթե հիշում եք մայիսի կեսերին մենք որոշեցինք այն քաղաքացիներին, որոնք ունեն թեթև սիմպտոմներ տեղափոխել տնային հսկողության: Այնպես ստացվեց, որ մոտ 1000 հոգի դուրս գրվելով այդ հաստատություններից համակարգում չնշվեցին որպես առողջացածներ և գնացին 14-օրյա ինքնամեկուսացման իրենց տներում, որպեսզի տնային հսկողությունից հետո պոլիկլինիկաների բժիշկները նրանց համարեին բուժված: Այդ ամբողջ 14 օրերի ընթացքում մենք բուժված համարում էինք այն քաղաքացիներին, ովքեր հիվանդանոցներից էին դուրս գրվում՝ կրկնակի բացասական թեստավորումով: 14 օրը մոտենալուն զուգընթաց առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են այդ 14-օրյա ավարտը և այդ քաղաքացիների բուժման հանգամանքը»,-այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների առողջացումների մասին:

Նախարարը շեշտեց, որ գերատեսչության գործողությունների ընդհանուր տրամաբանությունը պետք է երկար ժամանակ մնա նույնը՝ վարակի զսպումը, որն իր մատնանշած կանոնները պահպանելուց զատ ուրիշ ոչ մի կերպ հնարավոր չէ։ Նա հիշեցրեց հակահամաճարակային երեք քայլերի մասին՝ դիմակ կրել բաց և փակ վայրերում, հաճախ ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը:

Արսեն Թորոսյանը հայտնեց՝ այս պահին մեծ է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը՝ հավելելով. «Մենք դեռ կարողանում ենք նրանց առողջության մասին հոգ տանել, ինչը չի նշանակում, որ մենք պետք է այդ հանգամանքից դրդված նորից թուլանանք»:

«Պատրաստվեք վաղը բուժվածների մեծ թվին, այն այս թվից շատ-շատ մեծ կլինի, բայց դրանք այն քաղաքացիներն են, որոնք տանն են և հարաբերականորեն թեթև, առանց սիմպտոմների»-շեշտեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 352 քաղաքացի։

Лента

Рекомендуем посмотреть