350 նոր դեպք, 352 ապաքինված, 6+2 մահ. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

350 նոր դեպք, 352 ապաքինված, 6+2 մահ. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-06-09 14:49 , Общество, 1619

350 նոր դեպք, 352 ապաքինված, 6+2 մահ. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 350-ով՝ հունիսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 13 675-ի, բուժվածներինը՝ 352-ով՝ դառնալով 4 451, արձանագրվել է մահվան ևս 6 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 217-ի:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է:

Ինչ վերաբերվում է 6 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8933 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть