Հայրը դատարանի առաջ է՝ անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով - RadioVan.fm

Онлайн

Հայրը դատարանի առաջ է՝ անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով

2020-06-09 17:20 , Право, 1735

Հայրը դատարանի առաջ է՝ անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հոր կողմից տասնվեց տարին չլրացած դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2018թ. դեկտեմբերից 2019թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, հայրը՝ ծնված 1973թ., օգտվելով ընտանիքի անդամների տանից բացակայելու հանգամանքից, իր ննջասենյակում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս դստեր հետ, ինչի արդյունքում վերջինս հղիացել է:

2019թ. օգոստոսի 12-ին, բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհին ծննդաբերել է: Համաձայն դատագենետիկական փորձաքննության եզրակացության՝ նորածնի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1973թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Лента

Рекомендуем посмотреть