Արմավիրցի անչափահաս աղջիկը ծննդաբերել է․հայրը՝ նրա իսկ հայրն է - RadioVan.fm

Онлайн

Արմավիրցի անչափահաս աղջիկը ծննդաբերել է․հայրը՝ նրա իսկ հայրն է

2020-01-22 14:57 , Право, 2008

Արմավիրցի անչափահաս աղջիկը ծննդաբերել է․հայրը՝ նրա իսկ հայրն է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունումիրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալուդեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս հայրը ձերբակալվել է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ 2019 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 15:20-ին,բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 14 տարին չլրացած անչափահաս՝ Արմավիրի մարզի բնակչուհի՝ ծնված 2005թ., ով գտնվել է 22-23 շաբաթականհղիության վիճակում:

«Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում: Անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում՝ 2019 թվականի օգոստոսի 12-ին,բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհին ծննդաբերել է:

Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝հարցաքննվել են մի շարք անձինք, վերցվել են արյան փորձանմուշներ, նշանակվել դատագենետիկական փորձաքննություններ:

Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ երեխայի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը: Վերջինս ձերբակալվել է»,-նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть