Ժամը 09։00-11։00-ն անձնագրայինները կսպասարկեն անձնագրերի, նույնականացման, սոց․ քարտերի ստացման համար արդեն դիմած քաղաքացիներին - RadioVan.fm

Онлайн

Ժամը 09։00-11։00-ն անձնագրայինները կսպասարկեն անձնագրերի, նույնականացման, սոց․ քարտերի ստացման համար արդեն դիմած քաղաքացիներին

2020-06-04 15:20 , Общество, 1228

Ժամը 09։00-11։00-ն անձնագրայինները կսպասարկեն անձնագրերի, նույնականացման, սոց․ քարտերի ստացման համար արդեն դիմած քաղաքացիներին

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը, բացառությամբ` շաբաթ և կիրակի օրերի։

Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ։

Ոստիկանությունից հորդորում են` անձնագրային ծառայություններ դիմել միայն նշված հարցերով․ այլ գործառույթներ չեն իրականացվելու։

Հիշեցնենք՝ նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ երեկվանից մինչև հունիսի 15-ը դադարեցվել է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության (ՃՈ) հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։

Лента

Рекомендуем посмотреть