ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունն այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը, դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության (ՃՈ) հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։
Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։
Շեշտվում է՝ այս սահմանափակումների նպատակը բացառապես քաղաքացիների առողջության պահպանումն է։