Վերանայվել է մոտ 550 հազար ֆիզիկական և 17 400 իրավաբանական անձանց վարկային պարտավորություններ - RadioVan.fm

Онлайн

Վերանայվել է մոտ 550 հազար ֆիզիկական և 17 400 իրավաբանական անձանց վարկային պարտավորություններ

2020-06-04 15:07 , Общество, 1548

Վերանայվել է մոտ 550 հազար ֆիզիկական և 17 400 իրավաբանական անձանց վարկային պարտավորություններ

«Այս պահի դրությամբ հակաճգնաժամային նպատակներով բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 մլրդ դրամի վարկի գծով պարտավորությունները՝ 45 մլրդ դրամի չափով վարկային արձակուրդ են տրամադրել: Եվ 17 400 իրավաբանական անձանց 640 մլրդ դրամի վարկի գծով 57 մլրդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել»,-այդ մասին այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ-ում մարտի 16-ից 1 ամիս ժամկետով ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը, որի պայմաններում առևտրային բանկերից, վարկային կազմակերպություններից շատերը, հետևելով Կենտրոնական բանկի՝ վարկառուների վարկային պարտավորությունների կատարման ուղղությամբ որոշակի զիջողական քայլեր ձեռնակելու հորդորներին, քայլեր են ձեռնարկել:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ մարտի 20-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց և 3 հազար 395 իրավաբանական անձանց՝ շուրջ 200 մլրդ դրամի վարկերի պայմաններ։

Лента

Рекомендуем посмотреть