Ֆիզիկական և իրավաբանական անձանց շուրջ 200 մլրդ դրամի վարկ է վերանայվել. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Ֆիզիկական և իրավաբանական անձանց շուրջ 200 մլրդ դրամի վարկ է վերանայվել. Փաշինյան

2020-03-27 14:59 , Экономика, финансы, 2224

Ֆիզիկական և իրավաբանական անձանց շուրջ 200 մլրդ դրամի վարկ է վերանայվել. Փաշինյան

Մարտի 20-ից մինչև օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց և 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ:

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ավրչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով:

Վերանայված վարկերի ծավալը, Փաշինյանի տեղեկացմամբ, կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ-ում մարտի 16-ից 1 ամիս ժամկետով ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը, որի պայմաններում առևտրային բանկերից, վարկային կազմակերպություններից շատերը, հետևելով Կենտրոնական բանկի՝ վարկառուների վարկային պարտավորությունների կատարման ուղղությամբ որոշակի զիջողական քայլեր ձեռնակելու հորդորներին, քայլեր են ձեռնարկել:

Лента

Рекомендуем посмотреть