ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակ է. 1 մլն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով անցել ենք Իրանից և Ֆրանսիայից. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակ է. 1 մլն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով անցել ենք Իրանից և Ֆրանսիայից. Փաշինյան

2020-05-29 20:31 , Политика, 1383

ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակ է. 1 մլն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով անցել ենք Իրանից և Ֆրանսիայից. Փաշինյան

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ. 1 մլն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով Հայաստանն արդեն անցել է հարևան Իրանից և Ֆրանսիայից՝ գրեթե հավասարվելով Ռուսաստանին: Այս մասին այսօր պարետատան հերթական նիստից հետո կայացած առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ եթե այս տեմպերով շարունակվի, ապա կհասնենք Իտալիայի ցուցանիշին:

Փաշինյանը հիշատակեց կորոնավիրուսային հիվանդության՝ վերջին մեկ օրում հաստատված 460 նոր դեպքի փաստը:

Նա նկատեց, որ նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և մեր քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգներին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը:

Վարչապետը տեղեկացրեց, որ այսօրվանից մայրաքաղաքի բակերով շրջում են ԱԻՆ-ի մեքենաներըև ՀՀ Կառավարության անունից հորդորում պահպանել կանոնները։

«ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակ է, բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնունդ ընդունելիս: Դիմակը պետք է այնպես կրել, որ փակ լինի ձեր քիթը և բերանը: Պարբերաբար ախտահանել ձեռքերը, բացառեք առանց դիմակի շփումը՝ ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ և պահպանել սոցիալական հեռավորություն»,- ներկայացնելով քաղաքացիներին ուղղված հորդորը՝ ասաց վարչապետը։

Վարչապետը կրկին ընդգծեց դիմակների կրման, այն 3-4 ժամը մեկ փոխելու, 1,5 մետր սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտության մասին: Միայն այս դեպքում վիրուսի տարածումը կնվազի։

«Մենք վստահ ենք, որ այս կանոնները պահպանելու դեպքում կձգտենք զրոյի»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Հավելենք, որ ճեպազրույցին մասնակցել են նաև ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть