460 նոր դեպք, 10 ապաքինված, 7+1 մահ. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

460 նոր դեպք, 10 ապաքինված, 7+1 մահ. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-05-29 14:43 , Общество, 1474

460 նոր դեպք, 10 ապաքինված, 7+1 մահ. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 460-ով, ապաքինվածներինը՝ 10-ով, հիվանդությունից մահացել է ևս 7 մարդ: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների՝ մայիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ընդհանուր թիվը 8676 է, որոնցից 3297-ը՝ առողջացած, 120-ը` մահվան ելքով:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 56 042 է, տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 214 մարդ:

Անդրադառնալով մահվան նոր դեպքերին՝ առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:

Лента

Рекомендуем посмотреть