Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին փակ է լինելու - RadioVan.fm

Онлайн

Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին փակ է լինելու

2020-05-29 19:41 , Общество, 1486

Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին փակ է լինելու

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի: Այդ մասին տեղեկանում ենք այգու ֆեյսբուքյան էջից:

«Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։

Հայցում ենք ձեր ներողամտությունը։

Հունիսի 2-ից այգին կրկին կաշխատի բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության կանոնները»,-ասված է տեղեկատվությունում։

Հիշեցնենք՝ նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով շուրջ 2 ամիս դադարից հետո Երևանի կենդանաբանական այգին մայիսի 18-ից վերսկսել է աշխատանքը՝ այցելուների առաջ ամեն օր՝ ժամը 11։00-ից 19։00-ն, իր դռները բացելով արտակարգ դրությունից բխող պահանջներով:

Ըստ այդմ՝ կոչ է արվում կենդանաբանական այգի այցելել անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով, նշվում է, որ մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ, տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում կիրականացվի:

Այդ ամենից զատ սահմանափակումներ են գործում նաև այգու ներսում.

-արգելվում է կերակրել կենդանիներին,

-արգելվում է ձեռք տալ երկաթյա մակերեսներին,

-այգում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ,

-այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։

Лента

Рекомендуем посмотреть