Երևանի կենդանաբանակ այգին նոր բնակիչ ունի, այն 5 ամսական սպիտակ առյուծն է՝ Սիմբան: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կենդանուն հունիսի 1-ին ընդառաջ այգուն նվիրաբերել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:
«Շնորհակալ ենք հիմնադրամին և վստահ՝ առյուծն արագ կհարմարվի նոր միջավայրին և կդառնա այգու այցելուների սիրելի կենդանիներից մեկը»,-նշում են քաղաքապետարանից:
Հիշեցնենք՝ Երևանի կենդանաբանական այգին երկամսյա դադարից հետո մայիսի 18-ից վերսկսել է աշխատանքը՝ այցելուների առաջ ամեն օր՝ ժամը 11։00-ից 19։00-ն, իր դռները բացելով արտակարգ դրությունից բխող պահանջներով:
Ըստ այդմ՝ կոչ է արվում կենդանաբանական այգի այցելել անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով, նշվում է, որ մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ, տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում կիրականացվի:
Այդ ամենից զատ սահմանափակումներ են գործում նաև այգու ներսում.
-արգելվում է կերակրել կենդանիներին,
-արգելվում է ձեռք տալ երկաթյա մակերեսներին,
-այգում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ,
-այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։
Կենդանաբանական այգին նաև մուտքի տոմսերի արժեքների վերաբերյալ լավ լուր ունի՝ յուրաքանչյուր հինգշաբթի գործում է զեղչ․ տոմսերի արժեքը 16-69 տարեկանների համար 600 դրամ է, իսկ 3-15 տարեկանների համար՝ 200 դրամ։
Գնացուցակը, ըստ Կենդանաբանական այգու հրապարակման, հետևյալն է.