Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները:
«Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789-է»-նշում են գերատեսչությունից:
Արցախում, ընդանուր առմամբ, նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված 38 դեպք կա, որից 14-ը առողջացած, այս պահին մեկուսացված է 80 քաղաքացի:
Հայաստանում, հիշեցնենք, այսօրվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդության հաստատված 7774 դեպք կա, հիվանդությունից ապաքինվել է 3255 մարդ, մահվան ելքերի թիվը 98 է: