ՀՀ-ում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն աճել է 372-ով՝ հասնելով 7774-ի, հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 35-ով՝ դառնալով 3255, մահվան ևս 7 դեպք է արձանագրվել՝ մահացածների թիվը դարձնելով 98-ը:
Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ըստ նույն աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 53678 թեստավորում:
Առողջապահության նախարարությունից անդրադառնալով մահվան նոր դեպքերին՝ հայտնում են, որ 85, 78, 69, 60, 66-ամյա կանայք և 76-ամյա տղամարդն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Մահացածներից 7-րդն էլ 56-ամյա տղամարդ է եղել:
Նշվում է նաև, որ նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է: