«Մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ». Հատուկ քննչականը մերժել է Մարուքյան-Միքայելյան միջադեպի առնչությամբ քրեական գործի հարուցումը - RadioVan.fm

Онлайн

«Մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ». Հատուկ քննչականը մերժել է Մարուքյան-Միքայելյան միջադեպի առնչությամբ քրեական գործի հարուցումը

2020-05-23 18:15 , Право, 1777

«Մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ». Հատուկ քննչականը մերժել է Մարուքյան-Միքայելյան միջադեպի առնչությամբ քրեական գործի հարուցումը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է Ազգային ժողովում (ԱԺ) մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործի հարուցումը:

Քրգործի հարուցումը մերժելու հիմքերի վերաբերյալ ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել, որում ասված է.

«ՀՀ Ազգային ժողովում 08.05.2020թ.-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտելայն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, հանգել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին, որոնց պարզաբանվել է այն բողոքարկելու իրենցիրավունքը»:

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Ըստ Էդմոն Մարուքյանի` իշխող խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանն իրեն հետևից հարվածել են, ինչը, ի դեպ վերջիններս չէին ընդունել: Մարուքյանը հատարարել էր, որ «միջադեպը հեղափոխության առաջնորդի խնդիրն է, և այն պետք է ունենա քաղաքական գնահատական և քաղաքական հետևանքներ», իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջադեպը սադրանք էր որակել՝ հայտարարելով, որ իրենց «ուզում են հավասարեցնել «քիլլերների»», ուզում են շեղել իրենց արժեքներից:

Лента

Рекомендуем посмотреть