«Արա իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստե շմայսություն անես». ծեծկռտուք Ազգային ժողովում - RadioVan.fm

Онлайн

«Արա իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստե շմայսություն անես». ծեծկռտուք Ազգային ժողովում

2020-05-08 15:27 , Политика, 1728

«Արա իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստե շմայսություն անես». ծեծկռտուք Ազգային ժողովում

«Սա հեղափոխության առաջնորդի խնդիրն է, և միջադեպը պետք է ունենա քաղաքական գնահատական և քաղաքական հետևանքներ»,-այդ մասին Ազգային ժողովի այսօրվա ընդմիջված նիստի վերսկսման մեկնարկին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հայտարարելով, որ խմբակցության անդամները լքում են նիստերի դահլիճը՝ քաղաքական գնահատականներից կախված եզրահանգումներ անելու և ապագայում իրենց աշխատելաոճը հստակեցնելու համար:

Նշենք՝ խորհրդարանի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստն այսօր առավոտյան ընդմիջվել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև ծեծկռտուքի վերածված բանավեճի պատճառով:

Անդրադառնալով իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթի այն հատվածին, թե «այն մարդկանց, որոնք հրապարակային հայտարարություններ են անում իրենց վերլուծաբանների տեղ դրած՝ բութ են կամ սրիկա»՝ Էդմոն Մարուքյանը խնդրեց նման հայտարարություններ չանել, քանի որ դա լարվածություն է առաջացնում:

Նիստերի դահլիճից արձագանքեց նաև Սասուն Միքայելյանը, ինչին ի պատասխան Մարուքյանն ասաց.

«Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն իջավ ամբիոնից, իշխող խմբակցության պատգամավորն էլ վեր կացավ տեղից, ու նրանց միջև քաշքշուկ սկսվեց:

Ի դեպ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստին ներկա էին նաև կառավարության անդամները, որոնց հաջողվեց իրարից բաժանել կռվողներին:

Մարուքյանը վերադարձավ ամբիոնի մոտ՝ շարունակելու ելույթը, և հայտարարեց.

«Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսալու եմ: էն ո՞վ էկավ՝ թաքուն մեջքից խփեց, թաքուն մեջքիս խփեց: Արա իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստե շմայսություն անես, է, հանգիստ քեզ պահի վաբշե, հանգիստ քեզ պահի: Հերիք ա, չի լինելու էս մշակույթը ստե: Հեղափոխություն ա էղել նաև էդ մշակույթի համար: Հերիք ու բոլ էղավ: Ձև չկա: Գալիս մեջքից խփում ե՞ք արա»:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդհատեց նիստը, հայտարարեց ընդմիջում:

Իսկ ահա ընդմիջումից հետո, անդրադառնալով միջադեպին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ցավ հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը տեղի է տվել ընդդիմադիր խմբակցության հրահրած սադրանքներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть