«Բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է». Covid-19-ով վարակված 96-ամյա Սերյոժան բուժվել ու դուրս է գրվել - RadioVan.fm

Онлайн

«Բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է». Covid-19-ով վարակված 96-ամյա Սերյոժան բուժվել ու դուրս է գրվել

2020-05-23 17:50 , Общество, 1386

«Բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է». Covid-19-ով վարակված 96-ամյա Սերյոժան բուժվել ու դուրս է գրվել

Նոր կորոնավիրուսով՝ Covid-19-ով վարակված 96-ամյա Սերյոժա Ստեփանյանն ապաքինվել ու դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:

«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,-պապիկի խոսքերն են փոխանցում բուժկենտրոնից՝ նշելով, որ նա այլ հիվանդություններ չի ունեցել:

Նշենք՝ Հայաստանում կորոնավիրուսից մինչ օրս ապաքինված քաղաքացիներից ամենատարեցը 94-ամյա Հրանուշ մայրիկն էր համարվում, որը բուժման բարեհաջող ընթացքից հետո հիվանդանոցից դուրս է գրվել ապրիլի վերջին:

Лента

Рекомендуем посмотреть