«Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց մինչ օրս հաստատված ամենատարեց Covid 19 դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»,-բարի լուրը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվածներից ամենատարեցը 93-ամյա մի կին է, 90, 88, 86 տարեկան բուժվածներ էլ կան։