Արցախում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ. Պարետատունը՝ պաշտոնյաների քննադատություններին ի պատասխան - RadioVan.fm

Онлайн

Արցախում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ. Պարետատունը՝ պաշտոնյաների քննադատություններին ի պատասխան

2020-05-22 18:33 , Право, 1528

Արցախում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ. Պարետատունը՝ պաշտոնյաների քննադատություններին ի պատասխան

Արցախի Հանրապետության (ԱՀ) Պարետատունը պարզաբանում է տարածել նախօերին նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությունից հետո կազմակերպված հյուրասիրության վերաբերյալ, որը, նշենք, քննադատության թիրախում է հայտնվել իշխանության ներկայացուցիչների կողմից կորոնավիրուսի համավարակի ներկայիս վիճակում վարակի տարածումը կանխարգելող կանոնները շրջանցելու համար:

Արցախի Պարետատունն, ահա, պարզաբանում է.

«Արցախի Հանրապետության Պարետատունը տեղեկացնում է, որ ԱՀ Նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել, իսկ ԱՀ Նախագահի ընդունելությունը՝ դրանից բխող պետական արարողակարգային միջոցառում, որը սահմանափակված չէ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով:

Պարետի որևէ որոշմամբ ԱՀ տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ: Չնայած դրան՝ վերը նշված երկու միջոցառումների ժամանակ նախատեսվել են նաև հակահամաճարակային միջոցառումներ՝ հյուրերը ջերմաչափվել են ավտոմատ գործող սքաներային ջերմաչափով, նրանց առաջարկվել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ալկոգել, իսկ դահլիճը նախապես ախտահանվել է:

Հիշեցնենք, որ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրի հավելվածի 24-րդ կետով սահմանված է.

«24. Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.

1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.

2) ժամանցային միջոցառումները.

3) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.

4) Պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:»

Նշվածից բխում է, որ պարետի որոշմամբ անհրաժեշտության դեպքում պետք է սահմանվեն այն տարածքները, որտեղ կարգելվեն Հրամանագրի հավելվածի 24-րդ կետում նշված միջոցառումները, իսկ պարետի ցուցումով նաև հանրային որակված այլ միջոցառումներ: Այսօրվա դրությամբ պարետի որևէ ցուցում չկա 24-րդ կետի 4-րդ ենթակետի մասով, իսկ 24-րդ կետով սահմանված միջոցառումները արգելված են ԱՀ ողջ տարածքում՝ պարետի ս.թ. ապրիլի 13-ի թիվ 2 որոշմամբ, որը ինչպես և պարետի մյուս բոլոր որոշումները, հրապարակվել է ԱՀ կառավարության պաշտոնական կայքում»:

Лента

Рекомендуем посмотреть