«Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (ԿԳՄՍՆ) Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ քիչ առաջ տեղեկացել է «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գողացել են Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախմբից 4 արձան և գնդակը։